Տիբո Կուրտուան ​​հայտնել է, թե երբ կվերադառնա թիմի մարզումներին

Մադրիդի «Ռեալի» 31-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուան ​​հայտնել է, թե երբ կվերադառնա մարզումներին մարտի 19-ին մենիսկի պատռելուց հետո։

«Ամսվա վերջում ես նորից կմարզվեմ խմբի հետ»,- X սոցիալական ցանցում Կուրտուայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահը այս մրցաշրջանի սկզբում ստացած խաչաձև կապանների վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո պատռել էր մենիսկը։