«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Ֆիլ Ֆոդենի մասին։
«Կարծում եմ՝ Ֆոդենը կարող է լուրջ հավակնորդ լինել Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար: Շատ ու շատ խաղացողներ իսկապես լավ մրցաշրջան են անցկացնում: Բայց ես կարծում եմ, որ նա, անշուշտ, կարող է դառնալ հավակնորդ՝ արդյունավետ գործողությունների քանակի, հետևողականության և խաղի մակարդակի շնորհիվ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 44 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։