Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել Ա Սերիա

«Բոլոնիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է SE-ն, ակումբների միջև բանակցությունները կարող են սկսվել մոտ ապագայում։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես հետաքրքրված է եվրոպական ակումբ տեղափոխվելով։

Իտալական ակումբը 24-ամյա պաշտպանին հետևում է 2023 թվականի ամառվանից։

Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։