«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հեռացնել Էրիկ տեն Հագին մրցաշրջանի ավարտից հետո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կարող է մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ անգլիական ակումբից։

Ինչպես հայտնում է The Independent-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը կարող է հոլանդացի մասնագետին հեռացնել մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նշվում է, որ այս իրավիճակը դեռ կարող է փոխվել։

Տեն Հեգը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ է դարձել 2022 թվականի ամռանը՝ միանալով հոլանդական «Այաքսից»։ Ընդհանուր առմամբ, 53-ամյա մասնագետը բոլոր մրցաշարերում անցկացրել է 104 հանդիպում, որոնցից նրա թիմը հաղթել է 63-ում, 12-ում ոչ-ոքի է խաղացել, իսկ 29-ում պարտվել է։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։