«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտնել է, որ Սաուդյան Արաբիայում չի կարող նույն արդյունավետ խաղը ցուցադրել, ինչ Մադրիդի «Ռեալում», որտեղ իրեն շրջապատում էին բարձր մակարդակի թիմակիցներ։
«Ես այն նույն Բենզեման չեմ, ով «Ռեալում» էր, քանի որ այստեղ խաղն այլ է, խաղացողները՝ տարբեր։ Ինձ օգնություն է պետք խաղադաշտում, ինձ շատ բաներ են պետք։ Ես միայնակ չեմ կարող հաղթել հանդիպումները»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը «Ալ-Իթիհադի» կազմում անցկացրած 26 խաղում խփել է 12 գոլ։ 36-ամյա ֆրանսիացին նախորդ տարվա դեկտեմբերից գոլ չի խփել։