«Յուվենտուսը» Ռոբերտո Դե Զերբիի համար կմրցի «Բավարիայի» և «Լիվերպուլի» հետ

«Յուվենտուսը» պատրաստ է մրցակցել Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի» հետ՝ «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին ձեռք բերելու փորձերում։

Ե՛վ «Բավարիան», և՛ «Լիվերպուլը» սկզբում թիրախավորել էին Խաբի Ալոնսոյին, սակայն գերմանացին որոշեց մնալ Լևերկուզենի «Բայերում» ևս մեկ մրցաշրջան, ինչը ստիպեց մյունխենյան և մերսիսայդյան ակումբներին անցնել այլ թեկնածուների, այդ թվում՝ Դե Զերբիի։

Ինչպես հայտնում է Abendzeitung München-ը, Դե Զերբիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենտուսը»: Ակումբում կարծում են, որ իտալացին կարող է հաջողությամբ փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին թիմի գլխավորությամբ։

Անձամբ՝ Դե Զերբին, կցանկանար վերադառնալ հայրենի Իտալիա։ Նրա պայմանագիրը «Բրայթոնի» հետ ներառում է 15 միլիոն եվրո ազատման կետ։