MARCA. Կիլիան Մբապպեն արդեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն 2024 թվականի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է Marca-ն։

Ֆրանսիացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է հինգ տարով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն հրաժարվել է ՊՍԺ-ին 80 միլիոն եվրոյի չափով հավատարմության բոնուսից՝ «Ռեալ» տեղափոխվելու համար։ Նա նաև ասաց, որ իր ապագայի մասին կհայտարարի մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը։

Այս մրցաշրջանում Մբապպեն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։