Քոուլ Պալմեր. «Երբ ես խփեցի հաղթական գոլը, ես չգիտեի, թե ինչ անել և պարզապես վազեցի խաղադաշտում»

«Չելսիի» հարձակվող Քոուլ Պալմերը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տարած հաղթանակը (4։3)։ Ֆուտբոլիստը այդ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ։

«Խենթ հանդիպում էր։ Երբ մենք գոլ խփեցինք 98-րդ րոպեին, ես մտածեցի, որ պետք է հաղթենք հանդիպումը։ Երբ ես խփեցի հաղթական գոլը, ես չգիտեի, թե ինչ անել և պարզապես վազեցի խաղադաշտում։ Հեթ-տրիկը հեթ-տրիկ է: Երբ մենք գոլ խփեցինք, Պոչետինոն ասաց. «Երկու րոպե, եկեք դա անենք»։

Նա միշտ փորձում է մեզ առաջ մղել։ Մենք ռիսկի դիմեցինք և, բարեբախտաբար, գոլ խփեցինք։ Սա մեծ հաղթանակ է, որը մեզ թափ կտա և կբարձրացնի բոլորի տրամադրությունը։ Հուսով եմ՝ մենք կարող ենք շարունակել նույն ոգով»,- Պալմերի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է։ «Չելսին» վաստակեց 43 միավոր ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։