«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։
Ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի կանոնների համաձայն՝ օլիմպիական թիմն իր հայտացուցակում կարող է ընդգրկել 23 տարեկանից բարձր երեք ֆուտբոոիստի։
Լրագրող Գաստոն Էդուլի կարծիքով՝ կարող են մասնակցել նաև Մեսսին, «Ասթոոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը և «Բենֆիկայի» պաշտպան Նիկոլաս Օտամենդին։
Օլիմպիական խաղերին Մեսսիի մասնակցության խոչընդոտն այն է, որ MLS-ի մրցաշրջանը շարունակվում է ամռանը։ Մեսսին դեռ չի հրաժարվել Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։
Մեսսին օլիմպիական չեմպիոն է դարձել 2008 թվականին։