«Յուվենտուսը» կփորձի գնել իտալացի հարձակվողին

«Յուվենտուսը» բանակցություններ է սկսել «Ջենոայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգիի գործակալների հետ՝ քննարկելով 24-ամյա ֆուտբոլիստի ամառային հնարավոր տեղափոխությունը: Այս մասին հայտնում է Tuttosport-ը։

«Բյանկոներիները» ձգտում են ընդլայնել հարձակման հնարավորությունները 2024/25 մրցաշրջանում և տեսնել Ռետեգիին որպես իդեալական ուժեղացում:

Ըստ «Յուվենտուսի» ղեկավարների՝ Մատեոն կարող է ոչ միայն մրցակցություն պարտադրել Դուշան Վլահովիչին, այլև փոխարինել սերբին, եթե նա վաճառվի ամռանը՝ շահավետ առաջարկի դեպքում։

Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորայի» և Ռետեգիի գործակալների միջև բանակցություններն արդեն սկսվել են, բայց գտնվում են նախնական փուլում։