Պորտուգալացի մարզիչը չի գլխավորի «Բարսելոնան»

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը չի գլխավորի կատալոնական «Բարսելոնան»։

Լրագրող Պեդրո Սեպուլվեդայի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» չեն պատրաստվում հրավիրել պորտուգալացի մասնագետին, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլը»։

Ամորիմը «Սպորտինգի» գլխավորությամբ նախկինում հաղթել էր Պորտուգալիայի առաջնությունում։ Լիսաբոնի թիմն այժմ կրկին գլխավորում է երկրի առաջնությունը։