Անգլիական գրանդները չեն կարողանա գնել Ֆլորիան Վիրցին

Լևերկուզենի «Բայերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը հայտնվել է անգլիական մեծ ակումբների հետաքրքրության շրջանակում։

Ըստ HITC-ի՝ «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» կարծում են, որ իրենց համար դժվար կլինի իրականացնել Վիրցի տրանսֆերը՝ Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի որոշման պատճառով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ լևերկուզենցիներն ամռանը կարող են բաց թողնել 20-ամյա ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում խաղադաշտ դուրս եկավ 37 հանդիպման, դարձավ 11 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը «Բայերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: