«Ռեալը» չի կարողանում համաձայնության գալ արգենտինացի տաղանդի հետ

Մադրիդի «Ռեալն» ու «Ռիվեր Փլեյթը» դեռ չեն պայմանավորվել կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի տրանսֆերի շուրջ։

«Արքայական» ակումբը համարվում է 16-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից մեկը։ Նրանով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»։

Ինչպես հայտնում է Diario Ole-ը, «Ռիվեր Փլեյթը» հրաժարվում է նվազեցնել Մաստանտուոնոյի արժեքը։ Արգենտինացի գրանդը կբաժանվի ծագող աստղից միայն այն դեպքում, եթե ակտիվացվի 45 միլիոն եվրոյի ազատման կետը, ինչի շուրջ «Ռեալը» դեռ չի կողմնորոշվել:

Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթի» առաջին թիմի կազմում անցկացրել է 10  հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը երիտասարդ արգենտինացու արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։