Անգլիայում ընթանում են 31-րդ տուրի հանդիպումները, «Նյուքասլը» ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ, շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը գոլի հեղինակ դարձավ «կաչաղակների» կազմում։
Նրա համար այս գոլը դարձավ 25-րդը Պրեմիեր Լիգայում, և այժմ այս ցուցանիշով նրանից առաջ են միայն երկու ֆուտբոլիստներ Շվեդիայից։
Ավելին, Սեբաստիան Լարսոնին հասնելու համար Իսակին մնացել է ընդամենը մեկ գոլ։ Լարսոնն իր կարիերայի ընթացքում Պրեմիեր Լիգայում խփել է 26 գոլ։
Բայց Ֆրեդի Լյունբերգը դեռ անհասանելի է։ Նա իր կարիերայի ընթացքում 48 գոլ է խփել ԱՊԼ-ում: