Թուրինի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան դիմել է Մարզական արբիտրաժային դատարան (CAS)՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար իր չորս տարվա որակազրկման դեմ։
«Պոլ Պոգբան բողոք է ներկայացրել Իտալիայի ազգային հակադոպինգային կազմակերպության որոշման դեմ։ Այս պահին այլ տեղեկություն չկա»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է CAS-ի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերը:
Հիշեցնենք, որ փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հավաքականում Աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբան չորս տարով որակազրկվել է դոպինգի պատճառով։ 2023 թվականի հոկտեմբերին ֆրանսիացուց երկու թեստ են վերցրել։ Կիսապաշտպանի նմուշում հայտնաբերվել է տեստոստերոնի չափազանց բարձր մակարդակ: 31-ամյա ֆուտբոլիստի փաստաբանները պահանջել են նրա հնարավոր որակազրկումը չորսից երկու տարվա դարձնել, սակայն դա ցանկալի արդյունքի չի բերել։