Էդուարդ Սպերցյանի եվրոպական ակումբ տեղափոխության մասին լուրը հերքվել է

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի տեղափոխվի «Սելթիկ»։

Հայ ֆուտբոլիստի նկատմամբ շոտլանդական ակումբի հետաքրքրության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է լրագրող, ինսայդեր Հրաչ Խաչատրյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ Սպերցյանով հետաքրքրված են եվրոպական շատ թոփ ակումբներ։

Ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի 2023/24 մրցաշրջանի ավարտին։