Միկել Արտետան նշել է, թե ինչ է պետք թիմին՝ չեմպիոն դառնալու համար

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է այն հարցին, թե ինչ պետք է անի իր թիմը՝ 2023/24 մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում հաղթելու շանսերը պահպանելու համար։

«Հաղթե՞լ յուրաքանչյուր խաղում: Չգիտեմ: Բայց հաստատ ինչ-որ շատ մոտ բան պետք է լինի։

Երբ տեսնում ես մյուս թիմերի մակարդակը, նրանց ցուցաբերած հետևողականությունը, ինչպես նաև գիտես, թե ինչ է անհրաժեշտ այս առաջնությունում հաղթելու համար, հասկանում ես, որ յուրաքանչյուր խաղում հաղթելն այն է, ինչ քեզ պետք է», – Արտետայի խոսքերն է մեջբերում Arsenal Buzz-ը սոցցանցում: X ցանց (նախկինում Twitter):