Հայտնի է, թե արդյոք Կեպա Արիսաբալագան կշարունակի խաղալ «Ռեալում»

Իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան կվերադառնա անգլիական «Չելսի» Մադրիդի «Ռեալում» վարձակալության ժամկետն ավարտելուց հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Դարպասապահի վարձակալության պայմանագիրը կավարտվի 2024 թվականի հունիսի վերջին։ Նշվում է, որ Կեպա Արիսաբալագան կվերադառնա «Չելսի» և որոշում կկայացնի այնտեղ իր ապագայի վերաբերյալ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ուկրաինացի Անդրեյ Լունինի հետ եւ շարունակում է սպասել բելգիացի Տիբո Կուրտուայի վերադարձին ամռանը։

Իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Կեպա Արիսաբալագան անցկացրել է 12 հանդիպում։