«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն անցյալ ամառ կարող էր միանալ Լոնդոնի «Արսենալին»:
Լրագրող Ռոբ Դոուսոնի խոսքով՝ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան այնքան վստահ է եղել գործարքի մեջ, որ տրանսֆերն արդեն կայացած է համարել։
Այնուամենայնիվ, Մաունթի տեղափոխությունը «Արսենալ», ի վերջո, ձախողվեց:Էրիկ տեն Հագի թիմը անգլիացու համար վճարեց 65 մլն եվրո։
Մաունթն անցած շաբաթավերջին միայն խփեց Պրեմիեր Լիգայի իր առաջին գոլը՝ խփելով «Բրենտֆորդի» դեմ խաղում: Վաղը Մեյսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կմեկնի «Սթեմֆորդ Բրիջ»՝ խաղալու նախկին ակումբի՝ «Չելսիի» դեմ: