Զլատան Իբրահիմովիչը հրաժեշտի խաղը կանցկացնի Շվեդիայի կազմում

42-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ավարտել է իր խաղային կարիերան, հրաժեշտի խաղը կանցկացնի Շվեդիայի հավաքականի կազմում։

Ինչպես տեղեկացնում է Football-Italia-ն, հանդիպումը կկայանա հունիսի 8-ին։ Սկանդինավացիների մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 122 հանդիպում։ Հարձակվողը դարձել է 62 գոլի հեղինակ։ Զլատանը ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։ Իր կարիերայի ընթացքում հարձակվողը հանդես է եկել «Մալմյոյում», «Այաքսում», «Յուվենտուսում», «Ինտերում», «Բարսելոնայում», «Միլանում», ՊՍԺ-ում, «Մանչեսթեր Յունայթեդում» և «Լոս Անջելես Գելեքսիում»: