«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասել է, որ իրեն չի հետաքրքրում, թե երբ են իր թիմի հիմնական հետապնդողները՝ «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» իրենց հանդիպումները անցկացնելու։
Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 3-ին, Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում «Արսենալը» կխաղա «Լյութոն Թաունի», իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ «Ասթոն Վիլայի» հետ։ Ապրիլի 4-ին «Լիվերպուլը» կընդունի «Շեֆիլդ Յունայթեդին»:
«Ես նույնիսկ չգիտեի, որ նրանք խաղում են չորեքշաբթի երեկոյան: Ես միշտ սպասում եմ, որ նրանք կհաղթեն։
Ես արդեն մեկ անգամ ձեզ ասել եմ, որ դիտել եմ հանդիպումը և ցանկանում էի, որ «Լեսթերը» 2019 թվականին հաղթի «Մանչեսթեր Սիթիին», բայց դա տեղի չունեցավ։ Դա վերջին անգամն էր, որ ես դա արեցի:
Սրանք անցյալի դասերն են։ Երբ խաղում են, սիրտս չի սկսում ավելի արագ բաբախել։ Մենք պետք է վերցնենք մեր միավորները, հաղթենք մեր հանդիպումները»,- Կլոպի խոսքը մեջբերում է PA-ն: