Ֆլորիան Վիրցին իսպանական գրանդն ուզում է գնել, բայց կա մեկ խնդիր

Մադրիդի «Ռեալը» շարունակում է ակտիվորեն հետևել Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին։

Relevo-ի տեղեկություններով՝ «արքայական» ակումբը հիացած է գերմանացի կիսապաշտպանի տաղանդով, սակայն խնդիրն այն է, որ ներկայումս ֆուտբոլիստի համար ազատ տեղ չկա թիմում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաբի Ալոնսոն հաջորդ մրցաշրջանում կմնա «Բայերի» գլխավոր մարզիչը։ Այս պատճառը կարող է հանգեցնել նրան, որ Վիրցը անտեսի Պրեմիեր Լիգայի գրանդների առաջարկները և մնա Լևերկուզենում:

Հավանական է, որ «Ռեալը» հետագայում կպայքարի կիսապաշտպանի տրանսֆերի համար: 20-ամյա Վիրցն ընթացիկ մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։