«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ջորջիո Կյելինին նշել է իր կարիերայի երկու լավագույն թիմակիցներին։
«Լավագույն թիմակիցները։ Ամենաուժեղներից, որոնց հետ ես խաղացել եմ, հաստատ Բուֆոնն ու Ռոնալդուն են: Բուֆոնը ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահն է, իսկ Կրիշտիանուն պատմության երկու, երեք, չորս կամ հինգ լավագույն մարզիկներից մեկն է՝ կախված նրանից, թե ինչպես ես դրան նայում»,- Կյելինիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին Ջորջիո Կյելինին ավարտեց իր խաղային կարիերան։
Կյելինին «Յուվենտուսի» հետ նվաճել է 20 գավաթ (ներառյալ՝ 9 Սկուդետտոն): Պաշտպանը Իտալիայի հավաքականի հետ հաղթել է նաև Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը։