«Բրայթոնը» հայտնել է անցած ֆինանսական տարվա համար 143 մլն եվրո շահույթ

Անգլիական «Բրայթոն» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում հրապարակել է անցած ֆինանսական տարվա համար 143 միլիոն եվրոյի շահույթ հարկերից հետո։

Հաղորդվում է նաև, որ այս ժամանակահատվածում շրջանառությունն ամենաբարձրն է եղել ակումբի պատմության մեջ՝ այն աճել է 17,2%-ով և կազմել 238 մլն եվրո։ Նշենք, որ վերոնշյալ գումարները չեն ներառում Մոյսես Կայսեդոյի և Ռոբերտ Սանչեսի վաճառքից ստացված գումարը։ 

Հիշեցնենք, որ «Չելսին» անցած ամառ Կայսեդոյին ձեռք բերեց «Բրայթոնից» 116 միլիոն եվրոյով, իսկ Սանչեսը «Չելսի» տեղափոխվեց նույն ամառ «Բրայթոնից» 23 միլիոն եվրոյի դիմաց:

«Բրայթոնը» Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանի 9-րդ տեղում է։ Թիմը 29 խաղում վաստակել է 42 միավոր։