«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել «Այաքսը», հայտնում է Diario Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ իսպանացի մասնագետի ոճը դուր է գալիս ամստերդամյան ակումբի ղեկավարությանը։
Չավին ավելի վաղ հայտարարել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
Հոլանդիայի առաջնության 27 տուրից հետո «Այաքսը» 44 միավորով հինգերորդ տեղում է։