Ունայ Էմերի. «Ինձ համար նա աշխարհի լավագույն մարզիչն է»

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին կիսվել է Պեպ Գվարդիոլայի մասին, ով գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»։

«Ինձ համար Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է։ Վերլուծելով նրա աշխատանքը Իսպանիայում և այստեղ՝ Անգլիայում, ես եկա այն եզրակացության, որ նա փայլուն մասնագետ է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 29 խաղում 64 միավորով 3-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Ասթոն Վիլան» 30 խաղից 59 միավորով չորրորդն է։

53-ամյա Գվարդիոլան «Սիթին» գլխավորում է 2016 թվականի հուլիսից։ Իսպանացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։