Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին

Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, ով կապված է «Լիվերպուլի», «Չելսիի» և կատալոնական «Բարսելոնայի» հնարավոր տեղափոխության հետ, խոսել է իր ապագայի մասին։

«Ես հիմա կենտրոնացած եմ «Սպորտինգի» վրա և շատ հպարտ եմ, որ այս թիմի մարզիչն եմ: Մենք կենտրոնացած ենք տիտղոսներ նվաճելու վրա։ Ի վերջո, ամեն ինչ կտեսնեք, բայց առայժմ ես պայմանագիր ունեմ և երջանիկ եմ այստեղ։ Դա ամենակարևորն է։ Այն, որ ես այստեղ երջանիկ եմ, ավելի կարևոր է, քան պայմանագիրը»,- Ամորիմի խոսքը մեջբերում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Ռուբենը «Սպորտինգը» գլխավորել է 2020 թվականի մարտին։ Նրա գլխավորությամբ ակումբը նվաճել է Պորտուգալիայի առաջնությունը (2020/2021), Պորտուգալիայի երկու գավաթ (2020/2021, 2021/2022) և Պորտուգալիայի Սուպերգավաթը (2021/2022)։