Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ապաքինվել է վնասվածքից, հայտնում է Daily Mail-ը։

Մեսսին վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին երեք հանդիպումները, ինչպես նաև Արգենտինայի հավաքականի երկու հանդիպումները։

Արգենտինացին կարող է խաղադաշտ վերադառնալ մեքսիկական «Մոնտերեյի» հետ ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչ խաղում, որը կկայանա ապրիլի 4-ին։