Հայտնի է դարձել, թե ինչու Զինեդին Զիդանը չի ցանկանում որևէ ակումբ գլխավորել

Հայտնի է դարձել, թե ինչու ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում որևէ ակումբ գլխավորել։

Ըստ Mundo Deportivo-ի, մասնագետը մերժում է ակումբների բոլոր առաջարկները։ Նա հույս ունի զբաղեցնել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Զիդանի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ Ներկայում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է Դիդյե Դեշամը։

Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսերը։