«Արսենալի» նախկին ֆուտբոլիստը ցանկանում է Կիլիան Մբապպեին տեսնել «Լիվերպուլում»

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբերտ Պիրեսը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։

«Ես կցանկանայի նրան տեսնել «Լիվերպուլում»։ Դա հիանալի ակումբ է, ընտանիք, լավ կառուցվածք, առանց ճնշումների, հանգիստ երկրպագուներ։ Եվ կարծում եմ, որ Մբապպե-Սալահ կոմբինացիան կարող է պայթյունավտանգ լինել»,- Պիրեսի խոսքերն է մեջբերում As-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն։