«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պատրաստ է իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեին տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր առաջարկել, որպեսզի նա համաձայնի դառնալ նեապոլիտանական ակումբի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ Դե Լաուրենտիսը կարծում է, որ Կոնտեն այն մասնագետն է, ով ունակ է «Նապոլիին» վերադարձնել առաջատարի դիրք Իտալիայի առաջնությունում։ Ընդգծվում է, որ նեապոլիտանական ակումբի ղեկավարը պատրաստ է 54-ամյա մասնագետին լայն լիազորություններ առաջարկել «Նապոլիի» տրանսֆերային քաղաքականությունը կառավարելու և նոր մարզական տնօրեն նշանակելու առումով։
Հիշենք, որ Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է «Թոթենհեմը», որը նա գլխավորել է 2021 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մարտը։
Այս մրցաշրջանում Ա Սերիայի 30 հանդիպումներից հետո «Նապոլին» ունի 45 միավոր և զբաղեցնում է ութերորդ տեղը։