Մասիմիլիանո Ալեգրին կարող է հեռացվել «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե թուրինյան ակումբն այս մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճի։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն, եթե «Յուվենտուսը» Չեմպիոնների Լիգայի ուղեգիր ձեռք չբերի, ապա զգալի շահույթ կկորցնի։ Սակայն թուրինյան ակումբի ղեկավարությունը գոհ է իտալացի մասնագետի աշխատանքից և չի ցանկանում, որ նման սցենար զարգանա։

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 30 տուրից հետո «Յուվենտուսը» վաստակել է 59 միավոր և այս պահին զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ երկրորդ տեղը զբաղեցնող «Միլանին» զիջելով վեց միավորով։