Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է այն կարևորի մասին, որը սովորել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։
«Բելինգհեմը շատ արագ իմացավ, թե ինչ պետք է անի, այն է՝ փակ պահել իր բերանը մրցավարների առջև»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Անցյալ ամառ Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Ռեալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։