Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոն կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանացին «Ինտերի» տրանսֆերային նպատակն է։ Իտալական ակումբը 28-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ֆրանչեսկո Աչերբիին փոխարինող։ Հերմոսոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Ինտեր»։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կարող է կազմել տարեկան մոտ հինգ միլիոն եվրո։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարիոն անցկացրել է 23 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։