Ռոդրիգո. «Եկել է մրցաշրջանի առանցքային պահը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածի սպասելիքներով։

«Եկել է մրցաշրջանի առանցքային պահը, թիմին ես պետք եմ։ Ես որևէ ճնշում չեմ զգում, քանի որ գիտեմ, որ եթե ես սկսեմ գոլեր խփել, գոլերը կշարունակվեն»,- Ռոդրիգոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ երեկ բրազիլացի հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղում։