«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է ԱՊԼ-ի 29-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում (2:1) կիսապաշտպան Ալեքսիս Մակալիսթերի խաղի մասին իր կարծիքով։
«Նա անհավանական էր, բացարձակապես անհավանական, բայց երբ ունես այդպիսի տաղանդ, երբ ունես այդպիսի բնավորություն, պետք է դա անես»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» կայքը։
Կլոպը հավելել է, որ ինքն իր թիմի խաղացողների ամենամեծ երկրպագուն է։
25-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։