Ռաֆինյա․ «Մենք չենք հանձնվի, քանի դեռ առաջնությունը չի ավարտվել»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան ամփոփել է Լա Լիգայի 30-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ կայացած հաղթական հանդիպման արդյունքները (1։0)։ Ֆուտբոլիստը խփեց հաղթական գոլը։

«Մենք գիտեինք հակառակորդ թիմի որակների մասին։ Հիանալի խաղ ցուցադրեցինք և վստահ էինք, որ գոլ կխփենք։ Շարունակում ենք պայքարել մինչև վերջ։ Մենք չենք հանձնվի, քանի դեռ առաջնությունը չի ավարտվել»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Բարսելոնայի» անպարտելի շարքը Լա Լիգայում տևում է 9 հանդիպում՝ 7 հաղթանակ և 2 ոչ-ոքի։