«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը գովել է «Արսենալին»՝ ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (0։0) խաղի համար։
«Ես երբեք չեմ տեսել, որ թիմն այսքան դժվարացնի «Մանչեսթեր Սիթիի» խաղը վերջին տարիներին։ «Արսենալն» ամբողջությամբ գողացավ ողջ տարածքը և չլքեց ոչ մի ազատ գոտի։ Այն, թե ինչպես էր «Արսենալը» պաշտպանվում, յուրահատուկ էր», – Նևիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
«Մանչեսթեր Սիթին» ունի 64 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ «Արսենալը» 65 միավորով երկրորդ տեղում է։