Չավի. «Միայն արդյունքն ինձ չի բավականացնում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Լաս Պալմասի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0)։

«Միայն արդյունքն ինձ չի բավականացնում։ Մենք հստակ գոլային պահեր ունեինք։ Հանդիպումը մեզ համար հեշտացրեց կարմիր քարտը:

Մենք պահեր ստեղծեցինք, և մեկ գոլը չբավականացրեց։ Մենք արժանի էինք ավելի լավ հաղթանակի։ Բայց այսպես կարող ենք նկարագրել մեր ամբողջ մրցաշրջանը, մեզ համար դժվար է վստահ հաղթանակներ տանել։

Ես կասկածներ ունեի կազմի վերաբերյալ, բայց հետո մեզ համար պարզ դարձավ, որ նման խաղում մեզ անհրաժեշտ էր Ֆելիշի տաղանդը։ Եվ այդպես էլ եղավ։ Հիանալի փոխանցում Ռաֆինյային և լավ հարված: Հիանալի գոլ։

Եթե ​​այսօր մի քիչ ավելի արդյունավետ գործեինք, ավելի վստահ կհաղթեինք։

Մենք ցանկանում ենք «Ռեալի» հետ պայքարել տիտղոսի համար, բայց դա մեզնից կախված չէ։ Նախ պետք է հաղթել «Կադիսին», իսկ դա դժվար կլինի»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: