Յուրգեն Կլոպից հետո «Բորուսիան» առաջին անգամ գրանցեց այս ցուցանիշը

Մարտի 30-ին Մյունխենում կայացավ Բունդեսլիգայի 27-րդ տուրի «Բավարիա» – «Բորուսիա» Դորտմունդ հանդիպումը։ Խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Բորուսիան» 10 տարվա մեջ առաջին անգամ կարողացավ արտագնա խաղում հաղթել «Բավարիային»:

«Իշամեղուների»՝ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ վերջին հաղթանակը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 12-ին: Այդ խաղում «Բորուսիան» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ 3։0 հաշվով հաղթեց Պեպ Գվարդիոլայի «Բավարիային»։