«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիային» կրած պարտությունից հետո (0:2) ասել է, որ չեմպիոնական մրցավազքն ավարտված է։
«Բավարիան» 60 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար Լևերկուզենի «Բայերին» զիջելով 13 միավորով:
«Չեմպիոնական մրցավազքն ավարտվե՞լ է։ Այո, միանշանակ։ Շնորհավորում եմ «Բայերին»։
Մենք շատ հիասթափված ենք մեր խաղից։ Այս խաղում չկար թիմային ոգու կամ հաղթելու համար: Ընդհանուր առմամբ, սա միջին խաղ էր: Թիմերից երկուսն էլ լավ չխաղացին, բայց մի քանի տարրական բաներ էինք բաց թողել:
Մեր բախտը չբերեց նաև որոշ առանցքային պահերում, ինչպիսիք էր Հարիի Քեյնի հնարավորությունը 26-րդ րոպեին»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։