«Յուվենտուսն» աղետալի արդյունքներ է ցույց տալիս

«Յուվենտուսը» վատ արդյունքներ է ցույց տալիս առաջնության վերջին հանդիպումներում։

Շաբաթ օրը կայացած 30-րդ տուրի խաղում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը պարտվեց «Լացիոյին» (0:1)՝ բաց թողնելով մեկ գնդակ։

«Բյանկոներիները» Ա Սերիայի իրենց վերջին 9 հանդիպումներից ընդամենը 7 միավոր ունեն (1 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 4 պարտություն): Միայն երեք թիմեր՝ «Սալերնիտանան» (երկու միավոր), «Ֆրոզինոնեն» (երեք) և «Սասուոլոն» (չորս), ավելի վատ հանդես եկան այս հատվածում:

«Յուվենտուսը» 59 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Միլանին» (65) և «Ինտերին» (76):