«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական մրցավազքն ավարտված է։
«Շնորհավորում եմ «Բայերին» չեմպիոնության կապակցությամբ: Տիտղոսի համար մրցավազքն ավարտված է»,- Տուխելի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մարտի 30-ին «Բավարիան» Բունդեսլիգայի 27-րդ տուրում պարտվեց Դորտմունդի «Բորուսիային» (0։2), իսկ «Բայերը» պարզվեց, որ ուժեղ է «Հոֆենհայմից» (2։1)։
Լևերկուզենյան ակումբը 73 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Մյունխենցիները 60 միավորով երկրորդ տեղում են։