Էրիկ տեն Հագ. ««Բրենտֆորդը» մեզանից լավն էր»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ամփոփել է Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» դեմ խաղի (1:1) արդյունքները։

««Բրենտֆորդը» մեզանից լավն էր։ Նրանք մեզնից ավելի շատ կիրք, ցանկություն ու վճռականություն դրսևորեցին։ Ընդունելի՞ է, որ մյուս թիմերը ավելի շատ կիրք ու ցանկություն ցուցաբերեն։ Ոչ երբեք. Մենք դա ցույց տվեցինք «Լիվերպուլի» դեմ խաղում և շատ այլ խաղերում։ Սա պետք է ցույց տանք խաղադաշտում։

Մենք կռվեցինք, բայց փոքր բաներում «Բրենտֆորդը» ավելի կենտրոնացած և ագրեսիվ էր, և դա պետք է լիներ հակառակը։ Մենք հաղթում էինք, բայց հետո բաց թողեցինք, դա շատ հիասթափեցնող է», – Տեն Հեգի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Մանկունիացիները 90+6-րդ րոպեին բացեցին հաշիվը, սակայն երեք րոպե անց բաց թողեցին հաղթանակը: