«Միլանը» ցանկանում է գնել «Նիցցայի» ֆուտբոլիստին

Արդեն հայտնել ենք, որ «Բարսելոնան» աչք է դրել «Ինտերի» ֆուտբոլիստ Մարկուսի եղբոր և աշխարհի նախկին չեմպիոն Լիլիան Թյուրամի որդու՝ Կեֆրեն Թյուրամի վրա:

Բայց «Նիցցայի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Բարսելոնան», նրա վրա ուշադրություն է դարձնում նաև «Միլանը»:

Ճիշտ է, «ռոսոներիները» դժվար թե կարողանան գումարով մրցել կատալոնացիների հետ՝ չնայած «Բարսայի» ճգնաժամին: Նրանք պատրաստ են Կեֆրենի համար առաջարկել 35 միլիոն եվրո, ինչը շատ մոտ է «Նիցցայի» պահանջած 40 միլիոնին։

«Միլանը», մյուս կողմից, շատ ավելի համեստ է իր ֆինանսական հնարավորություններով, և, հետևաբար, դժվար թե դիմանա այս պայքարին, կարծում է pianetamilan.it-ը: