Դեկլան Ռայս . «Մենք ոչնչով չենք զիջում «Մանչեսթեր Սիթիին»»

«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է լոնդոնյան ակումբի տրամադրության մասին՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի խաղից առաջ, որը կկայանա այսօր՝ մարտի 31-ին։

«Մենք բոլորովին չենք զիջում նրանց։ Մենք «Արսենալն ենք», նրանք` «Սիթին»:Մենք ունենք մի քանի անհավանական խաղացողներ, նրանք՝ ևս: Ես կգերադասեի գնալ «Էթիհադ» և լինել աութսայդեր»,- Ռայսի խոսքերը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:30-ին: