«Ատլետիկոն» կպայքարի կոլումբիացի ֆուտբոլիստի համար

Մադրիդի «Ատլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում են պայքարել կոլումբիացի 25-ամյա պաշտպան Ջոն Լուկումիի համար։ Այս մասին հայտնում են Tribal Football-ի լրագրողները։

Ներկայումս ֆուտբոլիստը հանդես է գալիս Իտալիայի առաջնությունում՝ «Բոլոնիայի» կազմում։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 20 միլիոն եվրոյի դիմաց։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում Լուկումին անցկացրել է 20 հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ա Սերիայի 29 տուրից հետո Բոլոնիան վաստակել է 54 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։