Ֆրանսիայի հավաքականի երեք ֆուտբոլիստներ Չիլիի դեմ խաղից հետո ալկոհոլ են խմել

Օրեր առաջ Ֆրանսիայի հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Չիլիի հետ։

Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ վկայակոչելով լրագրող Ռոմեն Մոլինային, խաղից հետո Ֆրանսիայի հավաքականի երեք ֆուտբոլիստներ Sofitel հյուրանոցում ալկոհոլ են խմել։

Ֆուտբոլիստների անունները չեն նշվում։ Նշվում է, որ աղմուկի և ագրեսիվ պահվածքի մասին հյուրանոցի մարդկանց մի շարք բողոքներից հետո ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել առավոտյան ժամը 06:00-ին մոտ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 3։2 հաշվով հաղթել է Չիլիին։ Ամռանը ֆրանսիացիները հանդես կգան Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։