«Բարսելոնայի» ֆուտբոլիստը մերժել է սաուդյան ակումբի առաջարկը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հրաժարվել է Սաուդյան Արաբիա տեղափոխությունից:

Sport-ի տեղեկություններով՝ լեհը չի ընդունել տեղի ակումբի առաջարկը՝ չնայած պայմանագրով առաջարկվող հսկայական աշխատավարձին։

Ըստ աղբյուրի՝ Լևանդովսկին մտադիր է մնալ «Բարսելոնայում» մինչև պայմանագրի ավարտը։

Հիշեցնենք, որ լեհի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Լևանդովսկին Իսպանիայի առաջնությունում այս մրցաշրջանում դարձել է 13 գոլի հեղինակ։