Աշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը

Transfermarkt ինտերնետային պորտալը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ դարպասապահների վարկանիշային աղյուսակը՝ նոր թարմացման արդյունքների հիման վրա։

Այն գլխավորել է «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո, երկրորդ տեղում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման է՝ 40 միլիոն եվրո, երրորդում՝ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը, ում տրանսֆերային արժեքը նույնպես գնահատվում է 40 մլն եվրո:

Աշխարհի ամենաթանկ դարպասապահների տասնյակը.

1. Դիոգու Կոշտա («Պորտու», 45 միլիոն եվրո)
2. Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ, 40 միլիոն եվրո)
3. Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ», 40 միլիոն եվրո)
4. Անդրե Օնանա («Մանչեսթեր Յունայթեդ», 40 միլիոն եվրո)
5. Մայք Մենյան («Միլան», 40 միլիոն եվրո)
6. Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», 40 միլիոն եվրո)
7. Գիորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», 35 միլիոն եվրո)
8. Գուլիելմո Վիկարիո («Թոթենհեմ», 35 միքիոն եվրո)
9. Դավիդ Ռայա («Արսենալ», 35 միլիոն եվրո)
10. Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», 35 միլիոն եվրո)։